National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մելիք Սարիբեկի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.05.1955
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1955թ. մայիսի 5-ին Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում:

1993թ. ավարտել է Եկատերինբուրգի (ՌԴ) ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975-1989թթ. աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում (ք.Արզնի), 1989թ.՝ «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, նախագահ: ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության ու առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք): Մինչեւ 2006 թվականի մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ, այնուհետեւ` խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2007թթ.`  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am