National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աբրահամ Հակոբի Մանուկյան

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 15-ին Երեւանում:

1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975-1976թթ. սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1991թ. ավարտել է Երեւանի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը` առեւտրի կազմակերպում եւ ղեկավարում մասնագիտությամբ: 1997թ. ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:  2008թ. ավարտել է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտը: Տնտեսագետ:

1978-1982թթ. Երեւանի «Մասիս» արտադրական միավորման «Կոշիկի նորաձեւության տուն» ֆաբրիկայում աշխատել է կոշկակար, ապա`  պահեստապետ:

1983թ. Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում` արտադրամասի պետի տեղակալ: 1983-1989թթ. Երեւանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ: 1989-1991թթ. եղել է «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն: 1991-2003թթ.` Հայկոոպի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, ապա` գլխավոր տնօրեն: 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:  2011-2012թթ.` Երեւանի քաղաքային ունիվերսալ բազայի տնօրենների խորհրդի նախագահ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ,ՀՀԿ/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am