National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյան

Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 16-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:

1974թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1985թ.` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ:

1974-1975թթ. դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում: 1975-1980թթ. աշխատել է Արարատի գազի վարչությունում` որպես գլխավոր մեխանիկ, 1980-1983թթ. եւ 1985-1990թթ. ՀԿԿ Արարատի շրջկոմում կուսակցական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1990-1993թթ. եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ, 1993-1996թթ.՝ Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1998թթ.` Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանշինբաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ Արարատի փոխմարզպետ:

1998-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք): «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2008թթ. զբաղվել է հողագործությամբ:

06.10.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 08.12.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 18-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am