National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արսեն Լեւոնի Ջուլֆալակյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
08.05.1987
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1987թ. մայիսի 8-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2015թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

1998 թվականից զբաղվում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտով: Եվրոպայի (2009թ.) եւ աշխարհի (2014թ.) չեմպիոն է, աշխարհի գավաթակիր (2010թ.), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012թ.): Երեք օլիմպիական խաղերի (Պեկին՝ 2008թ., Լոնդոն՝ 2012թ., Ռիո՝ 2016թ.) մասնակից է, Հայաստանի լավագույն մարզիկ (2012թ.): Սպորտի վաստակավոր վարպետ է (2012թ.), Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ: 2019թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» (2010թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ (2012թ.) եւ 1-ին աստիճանի (2014թ.), ԵՊՀ ոսկե (2014թ.) մեդալներով:

Գիտական վեց հոդվածի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am