Ծնվել է 1976 թ. ապրիլի 20-ին Երեւանում:
1998-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմաբան-միջազգայնագետ: 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: 2011թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսներ, դրամաշրջանառություն եւ վարկ ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս:
Գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել ՌԴ ԳԱ արեւելագիտության ինստիտում (2003թ.), Եգիպտոսի «Ալ Ահրամ» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների եւ Կահիրեի համալսարանի «Ասիական հետազոտություններ» կենտրոններում (2004թ.), Դամասկոսի «Արաբական հետազոտություններ» ֆրանսիական կենտրոնում (2007թ.):
2003-2005թթ. եղել է Երեւանի տնտեսաիրավագիտական, 2005 թվականից՝ ԵՊՀ եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների դասախոս: 2006-2008թթ.՝ Եվրոպական կրթական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան: 2008-2013թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի մաքսային ծառայության ավագ տեսուչ: 2014-2016թթ.՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ փորձագետ (Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում): 2016-2019թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարի օգնական:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հեղինակ է մեկ մենագրության եւ քսանից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ՝ գիտական մեկ աշխատության:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: