Ծնվել է 1954թ. օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:
1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն-իրավունք ֆակուլտետը:
1971-1972թթ. եղել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցի բանվոր:
1972-1974թթ. եւ 1977-1978թթ.՝ Երեւանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր: 1978-1982թթ.՝ «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորման ապրանքագետ, ապա ճարտարագետ: 1987-1994թթ.՝ Երեւանի թիվ 149 դպրոցի ուսուցիչ: 1994-2002թթ.՝ Երեւանի Շիրակացու անվան ճեմարանի ուսուցիչ, պատմության ամբիոնի վարիչ: 2000-2003 թթ.՝ Երեւանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ: 2003-2010թթ.՝ Երեւանի թիվ 164 դպրոցի ուսուցիչ: 2010-2015թթ.՝ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցիչ: 2011թ. փետրվար-հուլիս՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ: 2015-2018թթ.՝ «Գլոբալ բրիջ» կրթահամալիր ՍՊԸ-ի ուսուցիչ: 2018-2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2020թ. հունիս-դեկտեմբեր՝ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:
Արցախյան երեք պատերազմների մասնակից է:
2020թ. դեկտեմբերի 24-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) եւ «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն) եւ «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2011թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013 թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր»ՀԿ) մեդալներով, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալով (2012թ.):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: