Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում:
1972-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1993-1995թթ.՝ ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին: Պահեստազորի մայոր է:
1976թ. ավարտել է Երեւանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումը,
1980թ.՝ Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը (Կրասնոյարսկ), 1985թ.՝ Սիբիրի տեխնոլոգիական ինստիտուտը:
1976-1979թթ. եղել է Կրասնոյարսկի «Գետային» ուսումնարանի արտադրության վարպետ: 1979-1990թթ.՝ «Կրասկոշիկկենցաղի» արտադրամասի պետ:
2002-2020թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի պետ, Արագածոտնի բաժնի պետ, Հրազդանի բաժնի պետ, արագ հակազդման բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:
1988-1990թթ. եղել է Կրասնոյարսկ քաղաքի հայ համայնքի ղեկավար:
1997թ. հիմնադրել է «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամը:
1990 թվականից ՀՅԴ անդամ է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է:
Պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» (2009թ., ՀՀ ՊՆ),
«Մարտական ծառայության» (2010թ., ԼՂՀ ), «Մարշալ Բաղրամյան» (2011թ., ՀՀ ՊՆ), «Զինված ուժեր. 20 տարի» (2011թ., ՀՀ ՊՆ) հոբելյանական, «Մարտական ծառայության» (2014թ., ՀՀ), «Անդրանիկ Օզանյան» (2017թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (ՀՀ ՊՆ), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2007թ., ՊՆ) ոսկյա եւ «Հայաստանի երկրապահ» (2007թ.) հուշամեդալներով, անվանական զենքով (2009թ., ԼՂՀ ՊՆ):
2025թ. հոկտեմբերի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: