Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 23-ին Վանաձորում:
2002թ. ավարտել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմաիրավագիտության բաժինը: 2006թ.՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման կենտրոնի «Սոցիալական աշխատանք» բաժինը: Իրավական թեմաներով որակավորված դասընթացավար է: Մասնակցել է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին (2025-2026թթ.):
2003թ. աշխատել է «Հայանտառ» ՓԲԸ-ի Գուգարքի անտառտնտեսության կադրերի տեսուչ: 2004-2005թթ.՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական աշխատող: 2005-2009թթ.՝ նույն ՀԿ-ի սոցիալ-առողջապահական թիմի պատասխանատու: 2009-2021թթ.՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական աշխատող: 2017-2019թթ.՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» կազմակերպության երիտասարդական եւ կրթական ծրագրերի Լոռու մարզի համակարգող եւ մշտադիտարկման մասնագետ:
2021-2023թթ. եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետ, 2021թ. նոյեմբեր-2023թ. դեկտեմբեր՝ կենտրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող, 2023-2026թթ.՝ տնօրեն: 2022-2025թթ. դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում:
Լոռու մարզպետի աշխատակազմին առընթեր Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մշտական, Խնամատար ընտանիքների համադրման, Գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովների անդամ է, Վանաձոր խոշորացված համայնքի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ:
2021 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2026թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Արժանացել է Լոռու մարզպետի (2013թ., 2022թ., 2023թ.,) Վանաձորի համայնքապետի (2017թ., 2023թ.,) շնորհակալագրերին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:




