Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:
1998թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ:
1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1983թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987թթ. Հրազդանի ԱՏՁ-ում` առաքիչ: 1988թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը: 1993թ. եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1996-1999թթ.` Հրազդանի քաղաքապետ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: