Ծնվել է 1974թ. հունիսի 10-ին Երեւանում:
1997թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1999թ.` հոգեբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրան: Հոգեբույժ:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1995-1997թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում` որպես լրագրող, 1997-1998թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթում` լրագրող եւ մեկնաբան, 1998-1999թթ.` «Հոգեկան առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունում` ծրագրի համակարգող եւ ամենամսյա տեղեկագրի խմբագիր: 2002թ. փետրվար-հուլիս ամիսներին համագործակցել է «Հայկական ժամանակ» օրաթերթին` հրատարակելով քաղաքական-վերլուծական հոդվածների մի քանի շարք, նույն թվականին հիմնադրել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2002-2007թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում` որպես ՀՀ Նախագահի ռեֆերենտ:
Տեղական եւ արտասահմանյան մամուլում հրապարակել է բազմաթիվ վերլուծական-հրապարակախոսական հոդվածներ, հեղինակ է նաեւ մեկ մենագրության:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
2008թ. մայիսի 21-ին նա տվել է հրաժարական` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: