Ծնվել է 1961թ. փետրվարի 18-ին Երեւանում:
1984թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը` «Թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1986-1989թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ:
1990թ. ընդունվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը: 1990թ. աշխատել է ՀՅԴ Մամլո եւ տեղեկատու կենտրոնում` որպես լրագրող, գրասենյակի քարտուղար, 1991-1994թթ.` ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնաթերթում` խմբագիր, քաղաքական բաժնի պատասխանատու, խմբագրապետի տեղակալ: 1994-1996թթ. աշխատակցել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթին եւ ՀՅԴ այլ պարբերականների:
1990-2006թթ. բազմիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի եւ Գերագույն մարմնի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: