National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գուրգեն Բայթունի Սարգսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.06.1964
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1964թ հունիսի 10-ին Երեւանում:

1986թթ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, 1997թթ.` ՀՀ կառավարման դպրոցի «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» դասընթացը: Ինժեներ-սիստեմատեխնիկ:

1986-1992թթ. աշխատել է «Կոմետա» ԿԳՀԻ-ի Երեւանի մասնաճյուղում` որպես ինժեներ: 1990թ. ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր: 1992-1994թթ.աշխատել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմում, ապա Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի «Գավիթ» պետական ձեռնարկությունում` որպես 1-ին  կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ  եւ բաժնի վարիչ, 1994-2000թթ.` ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունում` որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ: 2000-2006թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալ, վարչության պետ, պետական ռեգիստրի գործակալության պետ, ՀՀ պետական ռեգիստրի ղեկավար:

Արդարադատության  առաջին դասի խորհրդական, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական: Իրավագետների եւ քաղաքագետների միության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

2008թ. ապրլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am