Ծնվել է 1974թ. ապրիլի 11-ին Երեւանում:
1995թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային բաժինը:
2007-2010թթ. ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետը:
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1994-1995թթ. աշխատել է «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ում` որպես մարզաթատերական սեկտորի վարիչ, 1997-1998թթ.` «Դար 21» հեռուստաընկերության «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ում` տնօրեն, 1998-1999թթ.` «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ում` հետազոտման բաժնի վարիչ, այնուհետեւ տնօրենի տեղակալ, 1999-2001թթ.` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` տնօրենի տեղակալ, 2001-2004թթ.` Երեւանի քաղաքապետարանում` աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ, 2004-2006թթ.` Երեւանի քաղաքապետի տեղակալ:
Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կազմակերպման եւ այդ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության եւ ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվորեն մասնակցելու համար պարգեւատրվել է ՀՀ վարչապետի պատվոգրերով:
2008թ. փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2010թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ԵԿՄ պատվոգրով եւ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: