National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մանվել Հենրիկի Բադեյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.06.1957
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
19.06.2007
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1957թ. հունիսի 29-ին Կամոյում (Գավառ):

1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ, մաթեմատիկոս:

1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1980-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. Երեւանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ: 1982-1984թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում: 1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:1992-1995թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am