National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմեն Սերյոժայի Դանիելյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.04.1975
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1975թ. ապրիլի 12-ին Երեւանում:

1998թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 2001թ.` ասպիրանտուրան:  Իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1998-1999թթ. վերապատրաստվել է Հունգարիայի սահմանադրական եւ օրենսդրական քաղաքականության ինստիտուտում` «Կոմերցիոն արբիտրաժ» եւ «Համեմատական վարչական իրավունք» ծրագրերով:

1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

1999 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կարդում է «Մաքսային իրավունք» եւ «Քաղաքացիական իրավունք» դասընթացները: 1999-2005թթ. ընտրվել է Երեւանի Էրեբունի համայնքի ավագանու անդամ,  2002-2005թթ.` համայնքի ավագանու խորհրդի նախագահ: 2002-2004թթ. ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում դասախոսել է «Արտաքին տնտեսական գործունեության մաքսային կարգավորում»  հատուկ դասընթացը:

2000 թվականից «Երեւանի ավագանիներ», ապա «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է, 2003 թվականից` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, «Ավագանի +» թերթի խմբագրական խորհրդի անդամ:

2003-2007թթ. եղել է Աազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիա-իրավական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Ազգային ժողովի նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ:

2005թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված «Պառլամենտարիզմը Հայաստանում» թեմայով ուսանողական գիտական մրցույթին աջակցելու համար Ազգային ժողովի նախագահի կողմից պարգեւատրվել է շնորհակալագրով:

2006թ. հունվարի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ (ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից):

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2007թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր  որակավորման հանձնաժողովի անդամ:

2008թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի եւ նախագահության անդամ: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման եւ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների եւ երկու մենագրության:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am