Ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին Գորիսում:
1975թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հէկ-ի եւ Գետային կառուցվածքներ հիդրո-տեխ շինարարության ֆակուլտետը եւ ստացել ինժեներ հիդրոտեխնիկի որակավորում:
1976-2009թթ. աշխատել է «Զանգեզուր տրանսշին» ԲԲԸ նախկին ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության Հայտրանսշին տրեստի թ.919 շինարարական վարչությունում, 1976-1978թթ.` որպես արտադրատեխնիկական բաժնի ինժեներ, 1978-1981թթ.` պետ, 1981-1987թթ.` գլխավոր ինժեներ, 1987-2009թթ.` գլխավոր տնօրեն:
Արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվավոր շինարարի կոչմանը: 2004թ. պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Գորիսի պատվավոր քաղաքացի: ՌԴ տրանսպորտային շինարարության նախարարության պատվավոր շինարար:
2009թ. հունիսի 8-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: