Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:
1992թ. ավարտել է Երեւանի բիզնեսդպրոցը, 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մագիստրատուրան: 2010թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2001-2004թթ.` Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի մենեջեր, 2001 թվականից` ԿՄԱ ԵՀՀ գիտական խորհրդի անդամ, 2004 թվականից` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր, 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, 2004 թվականից` «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, (2011թ.-ից պատվավոր նախագահ) 2005 թվականից` ԿՄԱ տնօրենների խորհրդի անդամ, 2007 թվականից` Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ:
2009 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, «Հատիս Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:
2007-2009թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական
2006 թվականից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ, 2009 թվականից` ԲՀԿ նախագահության անդամ:
2009թ. դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բելգիայում, Ստրասբուրգում, Լոնդոնում:
Ավելի քան երկու տասնյակ ծրագրերի եւ գիտական հոդվածների հեղինակ է:
Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: