National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Լեւոն Մարտունի Դոխոլյան

Ծնվել  է  1978թ. մարտի 15-ին  Երեւանում: 

1996-1998թթ.  ծառայել  է  ՀՀ  զինված ուժերում:

2009թ. ավարտել  է  Հյուսիսային  համալսարանի  տնտեսագիտության  եւ կառավարման  բաժինը:  2011թ.՝  Եվրոպական  կրթական  տարածաշրջանային ակադեմիայի  կառավարման  բաժնի մագիստրատուրան: 2011թ.-ից սովորում է ՀՀ  պետական  կառավարման  ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտուրայում:

Մասնակցել  է  «Եվրասիա»  հիմնադրամի  մի  շարք  դասընթացների՝ «Հարկային  ոլորտը ՀՀ-ում» (2003թ.), «Դրամահավաք» (2003թ.), «Մաքսային դաշտը ՀՀ-ում» (2004թ.):

 1999-2003թթ. աշխատել  է Երեւանի «Դպրություն» ավտոդպրոցի   ավտովարման  դասընթացների  ղեկավար:  2003-2005թթ.՝  Եվրոպական  կրթական  տարածաշրջանային  ակադեմիայի  կարգապահական  դեպարտամենտի  ղեկավար: 2005-2009թթ. եղել է  Իրավագետների եւ  քաղաքագետների միության  հրատարակչական  ծառայության պետ: 2011-2013 թթ.՝ «Հայասի Գրուպ» ընկերության առեւտրային տնօրեն:

2002թ.-ից  ՕԵԿ անդամ  է,  2005թ.՝  ՕԵԿ  վարչության  անդամ,  2008թ.՝  ՕԵԿ  քաղխորհրդի անդամ:

2013թ.  նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով  «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է,  ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS