National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Էդմոն Հրաչիկի Մարուքյան

Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006թ.` Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը: Մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոս:

Մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա):

2002-2004թթ. եղել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար: 2007-2008թթ.՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի դասախոս: 2007-2012թթ.` «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան: 2009թ.` Լոռու մարզի «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն»-ի (ՇՊԱԿ) ավագ իրավաբան: 2008թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան:

2002 թվականից «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ է, 2003թ.` համակարգող խորհրդի անդամ: 2005թ. անդամակցել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին, 2006թ. ընտրվել է խմբի նախագահ: 2005 - 2012թթ. անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին: 2006 թվականից «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է: 2010թ. «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրներից է: 2010-2012թթ.՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ:

2015թ. հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի, 06.12.2012-14.02.2014թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, 06.12.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 14.02.2014-18.05.2017թթ.՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների եւ մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS