National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռուզաննա Կարապետի Մուրադյան

Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցիչ: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

Մասնակցել է մի շարք դասընթացների եւ ծրագրերի՝ «Նոր տեխնոլոգիաների կիրառումը դպրոցի կառավարման գործընթացում» (2003թ., ԱՄՆ), «Առաջնորդություն եւ քաղաքացիական կրթություն» (2005թ., ԱՄՆ), «Եվրոպական ակումբներ» միջազգային  ծրագիր (2006թ., Բրատիսլավա)՝  այդ ծրագրի հիմնադրողն է  ՀՀ –ում, «Թափանցիկության եւ հակակոռուպցիոն մեխանիզմները հանրակրթության ոլորտում» դասընթացի հետազոտող, փորձագետ (2006թ., Կիեւ), «Քաղաքացիական եւ ընտրական կրթություն ուսուցանողների համար»   (2007թ., Բրիտանական խորհուրդ),  2001-2007թթ.՝ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու եւ գրելու միջոցով» միջազգային ծրագրի վերապատրաստող դասախոս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախաձեռնած փորձարարական մենտորական ծրագրի խորհրդատու-ուղղորդող (2009թ.), «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի մշակող, դասընթացավար (2010թ.), «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում  հանրակրթական դպրոցի տնօրենների կառավարման եւ ղեկավարման դասընթացի վերապատրաստող դասախոս (2011թ.), «Ձեռնարկատիրական կրթությունը հանրակրթության ոլորտում» (2012թ., Սլովենիա), «Հանրային խոսքի հմտություններ» (2012թ., Բրիտանական խորհուրդ), «Գլոբալ կրթության եւ միջմշակութային հաղորդակցություն» (2013թ., Սերբիա), «Քաղաքացիական գործունեության պլանավորում»  (2015թ., Հարվարդի համալսարան):

1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.՝ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:

2015 թվականից Երեւանի պետական համալսարանի, 2016թ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս է:

2006 թվականից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.՝ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հիմնադիր նախագահ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԿԳՆ ոսկե հուշամեդալով (2006թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագրերով ՝ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ակտիվ մասնակցելու համար (2006թ.), «Գարեգին Նժդեհ»  հուշամեդալով (2008թ. ՀՀ ՊՆ),  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2011թ.), ԱՊՀ ՄԽՎ շնորհակալագրով (2017թ.): Ճանաչվել է «Տարվա  լավագույն տնօրեն» մրցույթի հաղթող (2006թ.):

Գիտամանկավարժական մի շարք հոդվածների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS