ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՔԱՐՏՈւՂԱՐՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Քարտուղարությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների, ուղերձների եւ այլ իրավական ակտերի նախագծերի շրջանառության մեջ դնելու եւ հաշվառելու աշխատանքները,
2) ապահովում է Ազգային ժողովի նիստերի, խորհրդի նիստերի, խորհրդարանական լսումների, պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների համար հրավիրվող նիստերի մասնագիտական եւ կազմակերպական-տեխնիկական սպասարկումը, Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման նախապատրաստումը, Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի, հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության նախագծերի, նիստերի արձանագրությունների կազմումը, Ազգային ժողովի նիստերի սղագրումը, օժանդակում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին,
3) կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Ազգային ժողովի, Ազգային ժողովի խորհրդի որոշումների, Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների եւ այլ ենթաօրենսդրական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր,
4) ապահովում է Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, իրականացնում է դրանց խմբագրումը, համակարգչային մուտքագրման կազմակերպումը, համընթերցումը, սրբագրումը, հաշվառումը, անհրաժեշտության դեպքում` թարգմանությունը եւ ըստ պատկանելության դրանց առաքման նախապատրաստումը,
5) ապահովում է Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների, ուղերձների, Խորհրդի, Ազգային ժողովի նախագահի որոշումների եւ կարգադրությունների հրապարակումը, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի, ինչպես նաեւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը, վարում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքը (www.parliament.am, ինտերնետային եւ ինտրանետային էջեր),
6) խորհրդատվություն է տրամադրում Ազգային ժողովի մարմիններին եւ Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին Ազգային ժողովի մարմինների գործառույթների իրականացման, օրենսդրական գործընթացի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի խորհդի նիստում հարցերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերի եւ խորհրդարանական իրավունքին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ, համագործակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Կառավարության, վարչապետի աշխատակազմի` Ազգային ժողովի հետ կապերի վարչության, Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների հետ Ազգային ժողովի նիստերի աշխատանքների կազմակերպման եւ համակարգման նպատակով,
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՆԻՍՏԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Նիստերի ապահովման բաժինը իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի նստաշրջանների եւ նիստերի կազմակերպական-տեխնիկական սպասարկումը,
2) Ազգային ժողովի մարմիններին եւ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին է հանձնում Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների շրջանառության մեջ դրված նախագծերը,
3) պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետում ստանում եւ Կառավարություն է ներկայացնում նախնական քննարկումների արդյունքով պատգամավորների եւ խմբակցությունների գրավոր առաջարկները,
4) օրենսդրական գործընթացի եւ Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման կազմակերպման ու այդ աշխատանքների համակարգման նպատակով համագործակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, Ազգային ժողովի խմբակցությունների եւ վարչապետի աշխատակազմ կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների հետ,
5) Ազգային ժողովի նիստը նախագահողին է տրամադրում օրակարգերի, օրակարգային հարցերի ներկայացման եւ նիստերի վարման համար անհրաժեշտ նյութեր, աջակցում է նիստը նախագահողին, նրան տրամադրում է նիստերի անցկացման եւ օրենսդրական գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն,
6) ապահովում է Ազգային ժողովի նիստերի, անհրաժեշտ դեպքերում նաեւ խորհրդարանական լսումների, պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների համար հրավիրվող նիստերի սպասարկումը, օրակարգային հարցերի քննարկման կազմակերպումը, բազմացնում է քննարկման ներկայացված հարցերի նախագծերը, դրանց կից ներկայացվող՝ Ազգային ժողովի աշխատակարգով սահմանված փաստաթղթերը,
7) ապահովում է նիստերի դահլիճի էլեկտրոնային համակարգի անխափան աշխատանքը: Իրականացնում է պատգամավորների գրանցումը, քվեարկությունը, հարցերի կամ մտքերի փոխանակության համար հերթագրումը, հատկացված ժամանակի ցուցադրումը լուսատախտակին: Նիստերի դահլիճի տվյալների բանկում մուտքագրում եւ պարբերաբար թարմացնում է ԱԺ պատգամավորների համապատասխան տվյալները:
8) պահպանում է անվանական քվեարկությունների էլեկտրոնային տարբերակները, հաշվիչ հանձնախմբի կազմակերպած քվեարկության արձանագրությունը,
9) պահպանում է հարցի քվեարկության վերաբերյալ գործուղման մեկնած պատգամավորի ներկայացրած գրությունը (ստորագրված, փակ ծրարով) եւ համապատասխան հարցի քվեարկությունից առաջ այն ներկայացնում Ազգային ժողովի նախագահին, իսկ քվեարկության համակարգը չգործելու դեպքում` հաշվիչ հանձնախմբի նախագահին, անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ է կատարում քվեարկության արդյունքներում,
10) Ազգային ժողովի նիստի ընթացքում հարցի քննարկման տեւողությունը սահմանելու մասին համապատասխան որոշման առկայության դեպքում հետեւում է որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմանը:
11) վերահսկում եւ ապահովում է նիստերի դահլիճում Աշխատակազմի ծառայողների եւ հավատարմագրված լրագրողների ներկայության եւ մասնակցության կարգի պահպանումը,
12) իրականացնում է Կառավարությանը հասցեագրված պատգամավորների գրավոր հարցերի, խմբակցությունների հարցապնդումների, ինչպես նաեւ հարցապնդումների պատասխանների եւ պաշտոնական մյուս գրությունների գրանցումը եւ ըստ պատկանելության` սահմանված կարգով դրանց առաքումը,
13) յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում քվեարկությունների, ինչպես նաեւ քվեարկություններից բացակայած պատգամավորների վերաբերյալ տեղեկանք՝ դրան կցելով բացակայությունները հարգելի համարելու հիմքերը,
14) յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորների եւ խմբակցությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերի հասցեներով ուղարկում է համապատասխան տեղեկանքներ՝ նախորդ ամսվա եւ նախորդ օրացուցային կիսամյակի քվեարկություններից պատգամավորների բացակայության մասին,
15) բազմացնում է Ազգային ժողովի հանձնաժողովների եւ ստորաբաժանումների կողմից ներկայացված նյութերը՝ ըստ համապատասխան հայտի,
16) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Արձանագրային բաժինը իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական եւ եզրութաբանական միասնականությունը, սահմանված կարգով եւ ժամկետներում իրականացնում է Ազգային ժողովի նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի (բացառությամբ գաղտնի) նախապատրաստումը, անհրաժեշտ կարծիքների եւ նշագրումների ստացումը, ինչպես նաեւ հաշվառումը, առաքման նախապատրաստումը,
2) կատարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ որոշումների ռուսերեն թարգմանությունը եւ ըստ պատկանելության՝ դրանց առաքման նախապատրաստումը,
3) ներկայացնում է վիզավորման եւ ըստ պատկանելության՝ առաքման է նախապատրաստում Ազգային ժողովի ընդունած օրենքները, որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները,
4) ստուգում է փոփոխված իրավական ակտերի նախագծերի ինկորպորացիան,
5) կազմում է արձանագրություններ` Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների դադարման մասին,
6) նախապատրաստում է գաղտնի քվեարկության քվեաթերթիկները եւ ամփոփիչ արձանագրությամբ տեքստերը,
7) վարում է ընդունված օրենքների, որոշումների, ուղերձների, հայտարարությունների գրանցամատյանները,
8) պահպանում եւ հաշվառում է Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների, Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների բնօրինակները,
9) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՍՂԱԳՐԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Սղագրական բաժինը իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) Իրականացնում է Ազգային ժողովի հրապարակային նիստերի, առանձին դեպքերում նաեւ խորհրդարանական լսումների սղագրական աշխատանքները:
2) Սղագրությունները տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում,
3) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԱԶԳԱՅԻ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժինը իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում է Ազգային ժողովի պաշտոնական կայքի (www.parliament.am, ինտերնետային եւ ինտրանետային էջեր) վարումը (4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն),
2) կայքում հրապարակում եւ պարբերաբար թարմացնում է Ազգային ժողովի կառուցվածքի, կազմի եւ գործունեության, Աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը,
3) վարում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի էլեկտրոնային արխիվը,
4) ավտոմատացված համակարգի միջոցով վարում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրը, գրանցում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող այլ հարցերը,
5) ԱԺ կայքում հրապարակում է պաշտոնապես շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների, օրենքի կամ օրենքների նախագծերի փաթեթի, դրանց լրամշակված տարբերակների եւ կից ներկայացված փաստաթղթերի, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի, պետական մարմինների զեկույցների, հաղորդումների, հաշվետվությունների եւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող այլ հարցերի տեքստերը,
6) ներկայացնում է օրենսդրական նախաձեռնությունների քննարկման շարժը (նախագծի քննարկման պատմությունը) եւ դրանք հրապարակում ԱԺ կայքում,
7) իրականացնում է շրջանառության մեջ դրված, ինչպես նաեւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարության գրավոր առաջարկների էլեկտրոնային տարբերակների հրապարակումը ԱԺ կայքում,
8) «Նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի կազմման ավտոմատացում» ծրագրային համակարգի միջոցով կազմում, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին է տրամադրում Ազգային ժողովի նստաշրջանների, դրանցում լրացումներ կատարելու, հերթական նիստերի օրակարգերի նախագծերի նախնական տարբերակները եւ դրանք հրապարակում Ազգային ժողովի կայքի ինտրանետային բաժնում,
9) աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին՝ «Հանձնաժողովների նիստերի օրակարգերի եւ արձանագրությունների կազմման ավտոմատացում» ծրագրային համակարգից օգտվելու, իրենց օրակարգերի ձեւավորման, արձանագրությունների կազմման եւ դրանք Ազգային ժողովի կայքում տեղադրելու գործընթացում,
10) գլխադասային հանձնաժողովների նիստերի արձանագրությունների, Կառավարության, խմբակցությունների առաջարկությունների հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով մշակում է Ազգային ժողովի նստաշրջանների, դրանցում լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերի միջանկյալ տարբերակները, դրանք ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին եւ հրապարակում Ազգային ժողովի կայքի ինտրանետային բաժնում,
11) Ազգային ժողովի խորհրդի նիստի արձանագրության հիման վրա Ազգային ժողովի կայքում հրապարակում է Ազգային ժողովի նստաշրջանների, դրանցում լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերի վերջնական տարբերակները,
12) Ազգային ժողովի կայքում եւ նիստերի դահլիճում հրապարակում է Ազգային ժողովի նստաշրջանների եւ նիստերի (հերթական, արտահերթ, հատուկ) հաստատված օրակարգերը եւ օրակարգային հարցերի տեքստերը,
13) հետեւելով Ազգային ժողովի նիստերին՝ կազմում եւ կայքում հրապարակում է նիստերի արձանագրությունները, հրապարակում է պատգամավորների մասնակցության եւ անհատական քվեարկությունների արդյունքները, ինչպես նաեւ հաշվիչ հանձնախմբի կազմակերպած քվեարկությունների արձանագրությունները,
14) Ազգային ժողովի կայքում հրապարկում է Սահմանադրության, սահմանադրական փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի որոշումների եւ կարգադրությունների տեքստերը, Ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակացույցը,
15) Իրականացնում է Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակման հրապարակումը եւ ապահովում է տեսաձայնագրությունների արխիվացումը ԱԺ կայքում,
16) իրականացնում է Ազգային ժողովի հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակման հրապարակումը հանձնաժողովների էջերում,
17) իրականացնում է Կառավարության անդամներին ուղղված պատգամավորների գրավոր հարցերի, խմբակցության հարցապնդումների պատասխանների հրապարակումը Ազգային ժողովի կայքում,
18) Ազգային ժողովի կայքում հրապակում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, բարեկամական խմբերի՝ Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները,
19) Ազգային ժողովի հանձնաժողովների, Բյուջետային գրասենյակի եւ Աշխատակազմի ստորաբաժանումների համապատասխան մասնագետների համար իրականացնում է ուսուցում կայքի համապատասխան բաժիններում իրենց նյութերը տեղադրելու նպատակով, ինչպես նաեւ հետեւում է այդ էջերի թարմացման գործընթացին,
20) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: