ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական եւ արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը,
2) ապահովում է Ազգային ժողովի շենքային համալիրի եւ դրան հարող տարածքների շահագործման, բարեկարգման պայմանները,
3) իրականացնում է Ազգային ժողովի եւ նրա ստորաբաժանումների ավտոտրանսպորտային սպասարկումը,
4) իրականացնում է Ազգային ժողովի պահեստի կառավարման աշխատանքները,
5) ապահովում է Ազգային Ժողովի կարիքների համար օգտագործվող տպարանի բնականոն գործունեությունը,
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Մատակարարման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի կարիքների համար ապրանքների (ծառայությունների) գնումները եւ համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները,
2) անհրաժեշտության դեպքում մասնակցում է նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման պայմանագրերի կնքմանը, ապահովում է մատակարարների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը, այդ թվում՝ մատակարարման ժամկետների, քանակի եւ որակական հատկանիշների համապատասխանությունը,
3) իրականացնում է գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների պահանջարկի կանխատեսման, մատակարարման գործընթացի օպերատիվ պլանավորման աշխատանքները,
4) մասնակցում է անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման տարեկան հայտերի կազմմանը եւ իրականացնում է պահանջվող նյութատեխնիկական ռեսուրսների հայտերի որակական չափանիշներին համապատասխան տեխնիկական առաջադրանքների կազմման աշխատանքները,
5) իրականացնում է հրատապ գնումների իրականացման աշխատանքները,
6) իրականացնում է անվանացանկում նախատեսված գնման հայտերի՝ որակական հատկանիշների գնահատման աշխատանքները, սահմանված որակական չափանիշներին չհամապատասխանող ապրանքների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ մատակարար ընկերությանը ներկայացման աշխատանքները.
7) կազմակերպում եւ ապահովում է Ազգային ժողովի կարիքների համար ապրանքների (ծառայությունների) շուկայի ուսումնասիրության եւ պահանջվող որակական հատկանիշներով ապրանքների ձեռքբերման աշխատանքները.
8) իրականացնում է մատակարարվող ապրանքների ընդունման, հաշվառման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում՝ պակաս ստացված ռեսուրսների հայտնաբերմանն ուղղված գործողություններ,
9) ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների արդյունավետ (խնայողական) oգտագործումը,
10) ապահովում է տպարանի բնականոն գործունեությունը, կազմակերպում է Ազգային Ժողովի կարիքների համար նամակների, շնորհակալագրերի, պատվոգրերի եւ այլ տպագրական նյութերի դիզայնի եւ տպագրության հետ կապված աշխատանքները,
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Շահագործման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում է Ազգային ժողովի շենքային համալիրի եւ դրան հարող տարածքների շահագործման, բարեկարգման, ընթացիկ եւ կապիտալ շինարարությունը,
2) ապահովում է Ազգային ժողովի վարչական շենքերի էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարման աշխատանքների իրականացումը,
3) ապահովում է օդափոխության, ջեռուցման համակարգերի եւ վերելակների շահագործման, ինչպես նաեւ դրանց տարեկան սահմանված պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը,
4) իրականացնում է Ազգային ժողովի կանաչապատ տարածքների խնամքը, ոռոգումը, սանիտարական ծառահատումները, ծաղկահարդարումը, այգու վերանորոգման, եւ կանաչապատման աշխատանքները,
5) ապահովում է Աշխատակազմի վարչական շենքերի եւ դրանց հարող տարածքների մաքրությունը, աղբահանությունը, աղտահանումը,
6) իրականացնում է ջրային կառույցների սպասարկումը եւ շահագործումը,
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
4. Ավտոտրանսպորտային բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի եւ նրա ստորաբաժանումների ավտոտրանսպորտային սպասարկումը,
2) իրականացնում է պատվիրակությունների փոխադրումները համապատասխան տրանսպորտային միջոցներով,
3) համապատասխան հայտի հիման վրա Աշխատակազմին ապահովում է անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով,
4) կազմակերպում է Ազգային ժողովը սպասարկող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ ընթացիկ նորոգման աշխատանքները.
5) ապահովում է տրանսպորտային միջոցների արդյունավետ օգտագործումը,
6) իրականացնում է տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ ընթացիկ նորոգման համար անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների՝ նորմատիվներին համապատասխան օգտագործումը.
7) իրականացնում է ավտոպահեստամասերի, քսանյութերի եւ վառելիքի արդյունավետ օգտագործման վերահսկողություն՝ բացառելով չարաշահումները,
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: