ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) Համակարգում է Ազգային ժողովի եւ նրա մարմինների, նստաշրջանների, մշտական հանձնաժողովների եւ Խորհրդի նիստերի, խորհրդարանական լսումների տեղեկատվական, տեխնոլոգիական, ծրագրային, համացանցային տեղեկատվական սարքավորումների սպասարկումը.
2) Ապահովում է ստատիկ եւ դյուրակիր համակարգիչների սպասարկումը՝ անհրաժեշտ ծրագրային ապահովմամբ եւ անխափան ու բնականոն աշխատանքով:
3) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
2. Ինտերնետային ռեսուրսների եւ հավելվածների սպասարկման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) Իրականացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքի (www.parliament.am, ինտերնետային եւ ինտրանետային էջեր) եւ դրա հիմքում ընկած տվյալների բանկերի հիման վրա ձեւավորված միասնական տեղեկատվական համակարգի ծրագրավորումը, նոր տվյալների բանկերի ստեղծումը, թեստավորումը,
2) կատարում է Ազգային ժողովի վեբ կայքերի եւ հավելվածների ծրագրային սպասարկումը: Անհրաժեշտության դեպքում աջակցում է դրանց օգտագործման հմտությունների յուրացմանը:
3) առաջարկում է նոր վեբ կամ հավելվածային լուծումներ Ազգային ժողովի աշխատանքների բարելավման եւ խնդիրների լուծման նպատակով, անհրաժեշտության դեպքում ներկայացնում լուծումների տեխնիկական առաջադրանքներ եւ գնումների առաջարկներ:
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԾՐԱԳՐԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԻՆ
3. Ծրագրերի, սարքերի եւ ցանցերի ապահովման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) սպասարկում է ստատիկ եւ դյուրակիր համակարգիչները՝ ապահովելով անհրաժեշտ ծրագրային ապահովմամբ եւ անխափան ու բնականոն աշխատանքով: Կատարում է համակարգիչների տեղադրում եւ աշխատանքային վիճակում հանձնումը նոր օգտագործողին:
2) Իրականացնում է Ազգային ժողովի եւ նրա մարմինների, նստաշրջանների, մշտական հանձնաժողովների եւ Խորհրդի նիստերի, խորհրդարանական լսումների տեղեկատվական, տեխնոլոգիական, ծրագրային, համացանցային տեղեկատվական սարքավորումների սպասարկումը.
3) սպասարկում է տպիչ եւ պատճենահանման սարքավորումները՝ կատարելով դրանց ընթացիկ սպասարկումը, լիցքավորումը, տեղադրումը ու օգտագործման նախապատրաստումը:
4) սպասարկում, ընդլայնում եւ, անհրաժեշտության դեպքում, նորացնում է ներքին ցանցը, ապահովում համացանցի եւ ներքին ռեսուրսների հասանելիությունը անհրաժեշտ կետերում:
5) սպասարկում, ընդլայնում եւ, անհրաժեշտության դեպքում նորացնում է հեռախոսային ցանցը եւ կայանները: Ապահովում է հեռախոսակապի անխափան ու բնականոն աշխատանքը:
6) սպասարկում է սերվերային համակարգը: Ապահովում ներքին եւ շրջանառվող ռեսուրսների անվտանգությունը, շրջանառությունն ու արխիվացումը: Ապահովում է այդ համակարգերի պաշտպանվածությունը եւ հնարավորինս արդիականացվածությունը:
7) սպասարկում եւ ապահովում է տեսաձայնագրող անվտանգության համակարգը: Ապահովում է դրա դիտման հնարավորությունը անհրաժեշտ կետերում:
8) կազմակերպում եւ տեխնիկապես սպասարկում է նիստերի տեխնիկական ապահովումը ըստ անհրաժեշտության (բարձրախոսներ, տեսանկարահանում եւ հաղորդում ու արխիվացում, թարգմանչական համակարգեր, քվեարկության համակարգեր եւ այլն):
9) ելնելով առաջացած խնդիրներից եւ համակարգերի արդիականացումից՝ առաջարկում է նոր լուծումներ եւ տեխնիկական առաջադրանքներ:
10) վերոնշյալ աշխատանքների ապահովման համար անհրաժեշտության դեպքում ներկայացնում գնումների առաջարկներ:
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: