ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) Ազգային ժողովի միջազգային եւ միջխորհրդարանական կապերի հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործառույթների պատշաճ կատարման նպատակով համագործակցում է այլ պետությունների խորհրդարանների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակազմերի հետ,
2) Ազգային ժողովի նախագահի եւ Ազգային ժողովի մյուս մարմինների, Աշխատակազմի հետ միջազգային կազմակերպությունների եւ խորհրդարանների, ինչպես նաեւ օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, օտարերկրյա քաղաքական եւ հասարակական գործիչների միջեւ արդյունավետ գործունեություն ապահովելու նպատակով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական եւ վերլուծական նյութեր, ինչպես նաեւ կազմակերպում եւ ապահովում է քարտուղարությունների աշխատանքների իրականացումը,
3) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՄԻՋԽՈՐՀՐԴԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Միջխորհդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) ապահովում է Ազգային ժողովի նախագահի հաղորդակցությունն oտարերկրյա պետությունների խորհրդարանների ղեկավարների, միջազգային, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպությունների, oտարերկրյա քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքային գործիչների հետ,
2) միջազգային խորհրդարանական կազմակերպություններում արդյունավետ գործունեություն ապահովելու նպատակով Ազգային ժողովի պատվիրակություններին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական եւ վերլուծական նյութեր, ինչպես նաեւ կազմակերպում եւ ապահովում է պատվիրակությունների քարտուղարությունների աշխատանքների իրականացումը,
3) համագործակցում է Հանրապետության նախագահի, Կառավարության եւ այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների հետ,
4) ապահովում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական հանձնաժողովների քարտուղարությունների աշխատանքների իրականացումը,
5) նախապատրաստում է խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ այցերը, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներին վերաբերող միջազգային համաժողովները, սեմինարները,
6) մաuնակցում է Ազգային ժողովի միջազգային գործունեության ամենամյա ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին,
7) մասնակցում է Ազգային ժողովի նախագահի արտաuահմանյան այցերի, oտարերկրյա պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ Ազգային ժողովի նախագահի մաuնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մաuի նախապատրաuտմանը.
8) նախապատրաստում է միջազգային խորհրդարանների աշխատակազմերի երկկողմ այցերը, ինչպես նաեւ աջակցում է ԱԺ աշխատակազմի խորհրդարանական աշխատանքներին վերաբերող միջազգային համաժողովների, սեմինարների մասնակցությանը,
9) սահմանված կարգով պահպանում, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ վերլուծում է միջազգային միջխորհրդարանական հարաբերությունների գծով Ազգային ժողովի պատվիրակությունների եւ առանձին պատգամավորների հաշվետվությունները,
10) կազմում է Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, Աշխատակազմի` արտերկրի ներկայացուցիչների հետ հանդիպումների արձանագրությունները,
11) պահպանում եւ հաշվառում է Ազգային ժողովի եւ Աշխատակազմի անունից ստորագրված հուշագրերի, համաձայնագրերի, պայմանագրերի եւ այլ նմանաբնույթ փաստաթղթերի բնօրինակները,
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Միջազգային կազմակերպությունների բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) միջազգային խորհրդարանական կազմակերպություններում արդյունավետ գործունեություն ապահովելու նպատակով Ազգային ժողովի պատվիրակություններին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական եւ վերլուծական նյութեր, ինչպես նաեւ կազմակերպում եւ ապահովում է պատվիրակությունների քարտուղարությունների աշխատանքների իրականացումը,
2) ուսումնասիրում է միջազգային եւ խորհրդարանական կազմակերպությունների գործունեության փորձը, իր իրավասությունների սահմաններում աջակցում է դրանց եւ Ազգային ժողովի միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը,
3) մասնակցում է Ազգային ժողովի միջազգային գործունեության ամենամյա ծրագրի նախագիծը կազմելու աշխատանքներին, նախապատրաստում եւ Ազգային ժողովի ղեկավարությանն ու Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում դրա վերաբերյալ առաջարկություններ.
4) ապահովում է Ազգային ժողովի նախագահի արտասահմանյան այցերի, oտարերկրյա պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստումը,
5) ապահովում է Ազգային ժողովի նախագահի հաղորդակցությունը համապատասխան միջազգային, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպությունների, oտարերկրյա քաղաքական եւ հաuարակական գործիչների, ինչպեu նաեւ uփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքային գործիչների հետ,
6) նախապատրաuտում է միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների այցերը, ինչպեu նաեւ խորհրդարանական աշխատանքներին վերաբերող միջազգային համաժողովները, uեմինարները.
7) նախապատրաստում է միջազգային կազմակերպությունների եւ ԱԺ աշխատակազմի երկկողմ այցերը, ինչպես նաեւ աջակցում է ԱԺ աշխատակազմի խորհրդարանական աշխատանքներին վերաբերող միջազգային համաժողովների, սեմինարների մասնակցությանը,
8) ուղեկցում է համապատասխան խորհրդարանական պատվիրակություններին` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրերին, արձանագրում է պաշտոնական հանդիպումները, կազմում է այցերի հաշվետվություններ.
9) կազմում է Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, Աշխատակազմի` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արձանագրությունները.
10) կատարում է միջազգային հարաբերությունների բնագավառին վերաբերող վերլուծական աշխատանքներ,
11) աջակցում է պատգամավորներին միջազգային գործունեության հետ կապված հարցերում` առաջնորդվելով Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականներով,
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: