ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Ներքին աուդիտի բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) Իրականացնում է Աշխատակազմի գործունեության ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող բոլոր գործառույթների ներքին աուդիտը,
2) կազմում եւ ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան եւ ռազմավարական ծրագրերը.
3) կազմում եւ օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում է Բաժնի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն.
4) իրականացնում է աշխատակազմի առկա ռիսկերի բացահայտումը եւ գնահատումը,
5) Իրականացնում է Աշխատակազմի հիմնական եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների եւ/կամ գործընթացների, գրասենյակ(ներ)ի ներքին աուդիտը.
6) իրականացնում է Աշխատակազմի հիմնական եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակ(ներ)ի կողմից լրացված ռիսկերի գնահատման տեղեկագրերի հավաքագրում եւ ամփոփում.
7) իրականացնում է Աշխատակազմի ներքին աուդիտի կանոնակարգի եւ դրանում փոփոխությունների նախագծերի մշակում եւ դրանք ներկայացնում է ներքին աուդիտի կոմիտեի քննարկմանը եւ Աշխատակազմի ղեկավարի հաստատմանը,
8) տրամադրում է խորհրդատվություն Աշխատակազմի ֆինանսական կառավարման ու ներքին հսկողական գործընթացների վերաբերյալ,
9) Աշխատակազմի հիմնական եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակ(ներ)ից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնում է ռիսկերի վերլուծություն, գնահատում, թիրախային խմբերի որոշում,
10) Իրականացնում է իրավասու մարմինների կողմից Աշխատակազմում կատարված ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների ու անհամապատասխանությունների վերացման աշխատանքների մոնիթորինգ /դիտարկում/ եւ հսկողություն.
11) Իրականացնում է Աշխատակազմի կողմից իրականացվող գործառույթների եւ գործառնությունների համապատասխանության գնահատում.
12) Իրականացնում է Աշխատակազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական, ծրագրային տվյալների բաղադրիչների եւ նրանցում կիրառվող անվտանգության միջոցառումների համարժեքության գնահատում.
13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների եւ գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ,
14) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների բիզնես-գործընթացների նախագծման աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի միջավայրի սահմանումը եւ դրա փոփոխությունների ուսումնասիրությունը, վերլուծությունների իրականացումը.
15) Գնահատում է Աշխատակազմի ֆինանսական տեղեկատվության հուսալիությունը, հավաստիությունը եւ ամբողջականությունը, ուսումնասիրում է ակտիվների առկայությունը եւ ապահովությունը,
16) Գնահատում է ֆինանսական եւ հաշվապահական գործառնությունների օգտավետությունն ու արդյունավետությունը,
17) Բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների եւ ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման եւ բարելավման ծրագիրը,
18) ապահովում է Բաժնի կողմից նախորդող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների եւ թերությունների վերացման հետագա ընթացքի նկատմամբ հսկողություն,
19) իրականացնում է աշխատակազմի հիմնական եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների եւ/կամ գործընթացների, գրասենյակ(ներ)ի գործունեության ներքին հսկողական ու կառավարչական գործընթացների գնահատումը, համարժեքության, արդյունավետության եւ հուսալիության ուսումնասիրությունը.
20) իրականացնում է աշխատակազմի կանոնադրությամբ Բաժնին վերապահված այլ գործառույթներ,
21) կատարում է աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարարականներ: