ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) կազմակերպում եւ ապահովում է Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի մյուս մարմինների, Աշխատակազմի ղեկավարի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները,
2) ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններ Ազգային ժողովի եւ նրա մարմինների, Ազգային ժողովի բարեկամական խմբերի, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների եւ այլ պաշտոնական պատվիրակությունների բնականոն գործունեության համար,
3) կազմակերպում եւ ապահովում է Ազգային ժողովի պատվիրակությունների գործուղումների հետ կապված նախապատրաստական աշխատանքները, անձնագրային սպասարկումը,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԱՅՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը,
2) կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ Աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ կատարած այցերի եւ նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող արարողակարգային միջոցառումները,
3) իրավասության շրջանակներում ապահովում է Ազգային ժողովի նախագահի, անհրաժեշտության դեպքում՝ նրա տիկնոջ, Աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաեւ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ Աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային եւ տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը,
4) իրականացնում է արտասահմանյան պետությունների խորհրդարանների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների, հատուկ ներկայացուցիչների ղեկավարած եւ նրանց ուղեկցող անձանց` Ազգային ժողով կատարած այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումները,
5) համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ` նախապատրաստում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող արարողակարգային այլ միջոցառումներ,
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Անձնագրային սպասարկման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ՝ ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների դիվանագիտական անձնագրերի տրամադրումը, դրանց ժամկետների երկարաձգումը եւ փոխանակումը,
2) իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների գործուղումների հետ կապված նախապատրաստական աշխատանքները,
3) իրականացնում է Ազգային ժողովի պատվիրակությունների անձնագրային եւ արտոնագրային սպասարկումը,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: