Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018 թվականի դեկտեմբերի 10-14-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:
«ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների դերը միջխորհրդարանական համագործակցության շրջանակում» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար «Միասնական Ռուսաստան» խմբակցության հրավերով 2018 թվականի նոյեմբերի 21-22-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանը եւ Վահե Էնֆիաջյանը: