ՀՀ Ազգային Ժողովի դեկտեմբերի 5-ի նիստը չի կայացել: Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: