ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստը չի կայացել: Ժամը 10:00-ին չեն գրանցվել անհրաժեշտ թվով պատգամավորներ: Գրանցումը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` շարունակվել է 4 ժամ, սակայն համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 11 պատգամավոր: