ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ դեկտեմբերի 29-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: