Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով, կմեկնի Մոսկվա:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ:
ՌԴ Դաշնության խորհրդի շենքում խորհրդարանների երկու նախագահների մասնակցությամբ կբացվի 1915 թ. ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես: