Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2005թ.մայիսի 2-5-ը ԱԺ չորսօրյա նիստե րի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 60 հարց, միջազգային 6 պայմանագիր:
Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ 2005թ. մայիսի 2-5-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում: