Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 18-20-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 19-22-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը,Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը, Անի Սամսոնյանը:
«Խորհուրդ ասորական խորհրդարանի համար» կազմակերպության հրավերով 2020թ. փետրվարի 8-10-ը Վիսբադեն (Գերմանիա Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2020 թվականի փետրվարի 13-14-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: