National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.03.2021
Նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը
1 / 4

Մարտի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 63-ի. գործող օրենսդրությամբ նշված զինծառայողները կարող են ծառայել մինչեւ 40 կամ 45 տարին լրանալը:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն՝ բարձր   համարելով առաջարկվող տարիքային շեմը: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակները պատրաստակամ են իջեցնել առաջարկվող շեմը եւ հնարավորություն տալ զինծառայողներին՝ շարունակելու իրենց աշխատանքը: Նա  նաեւ իրազեկեց, որ Արցախի  Հանրապետությունում պայմանագրային զինծառայողները կարող են աշխատել ընդհուպ մինչեւ 60 տարին լրանալը:

Հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունումը որոշ չափով կնվազեցնի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը ներկայացրեց Արմեն Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը  մանրամասն քննարկել է օրինագիծը եւ անհրաժեշտ  է համարում դրա ընդունումը:  Նա եւս առաջարկեց իջեցնել տարիքային շեմը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ վստահեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում Կառավարությունը կաշխատի հեղինակների հետ եւ կգան համաձայնության:
 
 


24.03.2021
Կհստակեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը, Վանիկ Օհանյանը Կառավարության հետ համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:...

24.03.2021
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` մարտի 24-ի վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:     ...

24.03.2021
Ելույթներ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Միքայել Մելքումյան. Սահմանից ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորությունների տեղայնացման հարցը շատ արդիական եմ համարում: Ես հակված եմ հատուկ ռեժիմներ կիրառելու: ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտը թույլ չի տալիս բոլոր ապրանքատեսակների դեպքում դա հետաձգել, բայց կարելի է կիրառել կարեւորագույն նշանակութ...

24.03.2021
Քվեատուփերի լցոնումների, կրկնաքվեարկությունների, ընտրակաշառքի համար ի՞նչ է նախատեսում նոր օրինագիծը
«Ընտրական օրենսգրիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող բարեփոխումների, մասնավորապես ընտրակարգի վերաբերյալ խոսել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ:   ...

24.03.2021
Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդներն իրականացնել ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ը
Խորհրդարանը մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկ...

24.03.2021
Թափանցիկություն՝ հողերի աճուրդում
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է վերացնել հողերի աճուրդների ընթացքում տեղի ունեցող կոռուպցիոն երեւույթները:  Ըստ հեղինակի՝ տարածված երեւույթ է, երբ աճուրդի մասնակիցներից ոմանք աճուրդի սկզ...

24.03.2021
Միջին մասնագիտական ծրագրով սովորողներին 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն կտրվի ավարտին հասցնելու ուսումը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակո...

24.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ  Վահագն Հովակիմյանը մարտի 24-ի  նիստում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: Նրա  թեկնածությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, իսկ Արմեն Հայկյանցի թեկնածությանը՝ 11 պատգամավոր: Քվեարկությանը 132 պատգամավորից  մասնակցել է 102...

24.03.2021
Առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր
Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը: Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մ...

24.03.2021
Ընդունվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մարտի 24-ի նիստում քվեարկություններով ընդունեց նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հանրագրե...

24.03.2021
Քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Խորհրդարանը մարտի 24-ի նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրության երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հ...

24.03.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթն ընդունվեց
Խորհրդարանը մարտի 24-ի նիստում 79 կողմ  36 դեմ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը: ...

24.03.2021
Ռազմական դրությունը վերացվեց
Ազգային ժողովը մարտի 24-ի հերթական նիստում ընդունեց ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am