ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց ֆինանսական շուկայի կայունության եւ փոխարժեքի տատանման օրինաչափության հարցը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ ԿԲ նախագահի հետ հանդիպել են, իրավիճակը ԿԲ վերահսկողության ներքո է: «Միջազգային պահուստների մակարդակը բավարար է, եթե հարկ լինի միջամտություն կատարելու: Մնացածը կախված է մեսիջներից, որ տալիս ենք, եւ սպասումներից, որ ձեւավորում ենք»,-ասաց Թունյանը:
«23 օր շարունակ այդ կորը վերեւ էր գնում: Ուզում ենք հասկանալ դրա օրինաչափությունը: Ես սպասում էի, որ միջամտությունն ավելի արագ կլիներ»,-ասաց Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ մի քանի օրվա թռիչք առաջացնող միտումները պետք է պատասխանատու կառույցների կողմից նախօրոք կանխատեսվեն, քանի որ ժողովուրդը տուժում է փոխարժեքի տատանումներից: