Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ԱԺ պատգամավորները հանդես են եկել ելույթներով:
Մխիթար Հայրապետյան. Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթանակ տարանք, որովհետեւ վճռորոշ դեր խաղաց ոգու կորովը: Ես հավատացած եմ, որ հայերը ոգու կռվում մշտապես հաղթանակել են: Այստեղ մենք գրեթե հավասարը չունենք: Բայց հաղթական էյֆորիայի մեջ, ցավոք սրտի մենք սկսեցինք չնկատել, որ մուտք ենք գործել 21-րդ դար, որտեղ հերոսաբար կռվող զինվորի կողքին, կռվում են նաեւ ճարտարագետը, ֆիզիկոսը, դիվանագետը եւ ուրիշները:
Մխիթար Հայրապետյանի ամբողջական ելույթը՝ կից տեսանյութում: