Ապրիլի 20-ի խորհրդարանական ճեպազրույցներում անդրադարձ կատարվեց առաջիկա ներքաղաքական իրադարձություններին եւ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը նշեց, որ այժմ ներկուսակցական ընթացիկ աշխատանքներն են տարվում: Վարչապետի հրաժարականի վերաբերյալ պատգամավորն ասաց, որ այն կլինի ապրիլի վերջին տասնօրյակում:
«Դաշինքով, թե միայն կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը քննարկվում է: Դեռ վերջնական որոշում չկա: Իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Եղոյանը: