ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում եւ կքննվի 5 դատավորի կազմով:
Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը կարեւորեց օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը:
Կառավարության նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն: