Մայիսի 4-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը:
Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում եւ կքննվի 5 դատավորի կազմով:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Նախաձեռնության հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի որոշումը, որը վաղուց է կայացվել: Առաջին ընթերցման ժամանակ նախաձեռնությունը մանրամասն ուսումնասիրվել է, աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկներ»,-նշեց պատգամավորը եւ հորդորեց կողմ քվեարկել: