ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եկել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարից լրագրողը հետաքրքրվեց` արդյոք խախտում չէ՞, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն քաղաքական ուժերը գնում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ, տալիս խոստումներ: Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ գործող Ընտրական օրենսգրքով թույլատրվում են նման ձեւաչափով հանդիպումները. «Մինչեւ ընտրական քարոզչության պաշտոնական օրը այլ եղանակներով քարոզչությունն արգելված չէ»,-հստակեցրեց նա: Իսկ թե ինչու է այդպես, պատգամավորը հորդորեց հետաքրքրվել օրենսգիրքն ընդունողներից: