National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.11.2005
Հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի խորհրդարանի 15-ամյակը

Նոյեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնումտեղի ունեցավ հանդիսավոր նիստ եւ տոնականհամերգ` նվիրված Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին: Հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության անդամներ, նորանկախ Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորներ,  մոտ 25 երկրների խորհրդարանական պատվիրակություններ,  դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ:

Բացելով հանդիսավոր նիստը` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. « Անգամ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Իր հազարամյակներ հաշվող պատմության մեջ հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, հաղթել ու պարտվել է պատերազմներում,  գրավել ու կորցրել տարածքներ, մի քանի անգամ պետականություն է ստեղծել ու կորցրել` թագավորական դինաստիաներ ու մայրաքաղաքներ: Եվ հազարամյակներ հաշվող պատմության մեջ կուտակվել է պատմական փորձ, որ թրծել է մեր գենը ու մեզ դարձրել այնպիսին, ինչպիսին կանք այսօր: Ու այսօր արդեն կարող ենք արձանագրել մեր բոլորի հաղթանակների հաշվեմատյանում` պետականության վերականգնումը ու անկախության վերահաստատումը:

Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքական անկախությունը ստացավ 1990 թվականին: Եվ մինչեւ այսօր մեր պետությունը շարունակում է իր պետական շինարարությունն ու ինքնահաստատումը ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաեւ տնտեսական ու պատմամշակութային:

Հարյուրամյակների ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների համեմատությամբ մեր պետականության ու ժողովրդավարության 15 տարիները չափազանց կարճ ժամանակ են: Կարճ ժամանակ են եւ պետական համակարգերի ստեղծման ու ձեւավորման համար, եւ այդ համակարգերին գործելու ու աշխատանքի մեջ կատարելագործվելու հնարավորություն տալու համար: Առավելեւս կարճ ժամանակ են` մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ փոփոխություններ արմատավորելու համար: Բայց պատմությունը չի կարող դադար տալ ու սպասել մինչեւ մենք մեզ լիովին գտնենք ու միանանք իրեն` ժամանակն առաջ է գնում անկասելի, ու մենք այլընտրանք չունենք ոչ ժողովրդավարությանը, ոչ զարգացմանը, ոչ էլ բարեփոխումներին:

Գերագույն Խորհրդի, առաջին, երկրորդ ու երրորդ գումարման Ազգային ժողովների գործունեությունը այլեւս անբեկանելիորեն մտել է մեր անկախության ու մեր ժամանակների պատմության մեջ:

Ես ուզում եմ ար ժանին մատուցել  անկախ Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարաններին, որովհետեւ հենց նրանց էր վիճակվել պետականության օրենսդրական հիմքերը դնել` քաղաքական բարդ ու դժվարին իրավիճակում:

...Հետո կգան մեր ժառանգները գնահատելու ու արժեւորելու մեր գործը: Եվ մեր պարտքն է այնպես անել, որ նրանք,լիարժեք հաստատուն հիմնաքարի վրաշարունակեն մեր երկրի, ժողովրդի ու պետության պատմությունը:

Պատմաբաններն ու վիճակագիրները կանեն իրենց գործը, ու 100 տարի հետո արդեն պատմության դասագրքերում կկարդան Հայաստանի խորհրդարանների պատմությունը` իբրեւ պետականության ստեղծման ու հաստատման ժամանակագրություն: Բայց արդեն այսօր ակնհայտ է, որ սերունդների բնականոն հերթագայության ու ավանդույթների շարունակականության մեջ է մեր ուժը: Միասնականության ու համերաշխության ֆենոմենը, ինչպես այդ եղավ 1988 թվականին, երկնքից չի իջնում, մենք ենք ստեղծում` մեր գաղափարների, մեր երազանքների ու մեր գործերի հանգույն:

Իբրեւ Հայաստանի Հանրապետության երրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ես պատիվ ունեմ շնորհակալության խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորներին` իրենց գործունեության համար, ու նաեւ հպարտ եմ հավաստել, որ Հայաստանի խորհրդարանները իրենց դեռ ընդամենը 15 տարիների պատմության մեջ եղել են ոչ միայն անկախության ու ժողովրդավարության օրենսդիրը, այլեւ քաղաքական կայունության երաշխիքը` պատերազմի ու խաղաղության ակնկալվող ու անակնկալ փորձություններում:

Ես խորապես համոզված եմ, որ մենք սպառել ենք մեր սխալների ու կորուստների, պարտությունների ու ձախողումների ժամանակը եւ մենք այժմ արդենպայքարում ենք միայն ճշմարտությանու ձեռքբերումների, հաղթանակների ու հաջողությունների համար:

Անգամ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից, բայց անգամ ամենաերկար ճանապարհը մեզնով չէ, որ ավարտվում է: Եվ սա այն առաջին դասն է, որ 15 տարիների իրենց պատմությամբ մեզ են թողել մեր նախորդն երը, իսկ մեզ մնում է շարունակել երկրի, պետության ու պետականության շինարարությունը:

Ելույթիս վերջում ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը բարեկամ երկրների խորհրդարաններին  եւ նրանց ղեկավարներին, միջազգային խորհրդարանական վեհաժողովներին եւ նրանց նախագահներին`  մեր հրավերքը ընդունելու եւ Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:

Հայաստանի Ազգային ժողովը այդ գործընթացի ճարտարապետներից է` ժողովրդի ընտրությամբ ու նրա վստահության քվեն` ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանությանը ծառայեցնելու պատասխանատվությամբ»:

Խորհրդարանի հոբելյանը շնորհավորեցին Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը, Բելառուսի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովը, Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Գեորգիոս Սուրլասը, Նորվեգիայի Ստորտինգի փոխխոսնակ Ինգե Լոննինգը, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը, Ֆինլանդիայի Էդուսկունտայի փոխխոսնակ Մարկու Կոսկին,  Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Չեսլովաս Յուրսենասը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Բեռնար Պիրասը, Լիբանանի ԱԺ պատգամավոր Ակոբ Կասարջյանը:

Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:


01.11.2005
Խորհրդարանի 15-ամյակին տոնակատարության շրջանակներում
Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմանի հանդիպումներ ունեցավ Հայաստան ժամանած  բարձրաստիճան հյուրերի հետ: Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆիննական միջխորհրդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am