National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.11.2005
Ոլորտի խնդիրների քննարկման համար կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ

Նոյեմբերի 10-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամներին: Գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը եւ 15  կազմակերպությունների  ղեկավարները խորհրդարանի նախագահին ներկայացրին զբոսաշրջության ոլորտի օրենսդրական, տնտեսական եւ ոլորտի զարգացմանն ուղղված իրենց խնդիրներն ու առաջարկները:

Մասնավորապես քննարկվեցին տարածաշրջանային մրցունակությունը պահպանելու համար ԵՄ անդամ երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների վիզաների, տուրօպերատորների լիցենզավորման, զբոսաշրջության եւ մաքսային-հարկային օրենքներում փոփոխությունների, զբոսաշրջության ոլորտում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինֆրակառույցներին, ճանապարհներին, հյուրանոցներին եւ այլ խնդիրների առնչվող տասնյակ հարցեր:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց ոլորտի վիճակի ու զարգացման խնդիրների շուրջ կազմակերպել խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում ոլորտի ներկայացուցիչների, կառավարության ու նախարարության աշխատակիցների մասնակցությամբ կքննարկվեն նշված եւ այլ հարցեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կլինեն նաեւ այլ հանդիպումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am