National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.11.2005
Կարեւորվեց համագործակցության խորացումը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին:  Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը,  ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը:  Քննարկման առանցքում երկու երկրների համանման կառույցների գործունեության օրենսդրական ու գործնական խնդիրներն էին: Պարոն Ստեպաշինը Աժ նախագահին ներկայացրեց ՌԴ Հաշվիչ պալատի աշխատանքի, պետական կառավարման այլ կառույցների հետ հարաբերություններիմասին:

Երկուստեք կարեւորվեցինկոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղելու անհրաժեշտությունը եւ այդ պայքարում Վերահսկիչ պալատի դերը մեծացնելու խնդիրները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց պետական մարմինների ֆինանսական գործունեության թափանցիկության, վարկերի եւ փոխառությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, համագործակցությունն  այս խնդիրների լուծման գործում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց երկու կառույցների միջեւ համագործակցության խորացման գործնական քայլերի մասին, որին կնպաստի նաեւ նոյեմբերի 15-ին Երեւանում անցկացվող կոլեգիայի համատեղ նիստը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am