National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.11.2005
«Խորհրդարանը ընտրյալների փակ ակումբ չէ»

Նոյեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 26-րդ պլենար նիստը: ԱՊՀ ՄԽՎ նախագահ  Սերգեյ Միրոնովը ներկայացրեց նիստի օրակարգը: ԵԽԽՎ-ի անունից ողջույնի խոսք ասաց ԵԽԽՎ փոխնախագահ Թադեուշ Իվինսկին:

ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների օրինաստեղծ գործունեության եւ վերահսկողական գործառնության մասին զեկուցումով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա նշեց, որ ԱՊՀ  ճակատագիրը խորապես մտահոգում էբոլոր ժողովուրդներին, որ հիանալի հասկանում են տնտեսական, քաղաքական միավորման ուժն ու արդյունավետությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով Հայաստանի 15-ամյակը բոլորած խորհրդարանի օրինաստեղծ գործունեության արդյունքները, ասաց. «Թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի խորհրդարանի անունից, որի 15-ամյակը տոնեցինք բոլորովին վերջերս, եւ շնորհակալություն հայտնել տարբեր պետությունների խորհրդարանականներին, որ մասնակցում էին անկախ Հայաստանի պատմության այդ նշանակալից իրադարձությանը նվիրված տոնակատարությանը:

Լինելով բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը ոչ միայն վճռական դեր էկատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում եւ նպաստում է ժողովրդավարական, իրավական պետության կայացմանը, այլեւ կանոնակարգում է հասարակության մեջ կարեւորագույն հարաբերությունները:

Ազգային ժողովում ընդունված օրենքները վերաբերում են պետության ու հասարակության կյանքի ամենատարբեր ոլորտներին: Անվիճելի փաստ է, որ օրինաստեղծ գործունեությունը Հայաստանում զարգանում է շատ արդյունավետ. անցած տասնհինգ տարիներին ընդունվել են հազար երեք հարյուր քառասուներեք օրենքներ:

Հայաստանի Հանրապետության անդամակցումը Եվրոպայի Խորհրդին, պահանջները, որ ամփոփվում են եվրոպական ու միջազգային համաձայնագրերում ու պայմանագրերում, նաեւ սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման նոր փուլը առաջադրեցին ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին, մասնավորապես եվրոպական իրավական նորմերին, համապատասխանեցնելու պահանջ:

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է յոթ հարյուր տասներեք միջազգային համաձայնագրեր ու կոնվենցիաներ:

Գործող խորհրդարանի խնդիրն է օրենսդրությունը ներդաշնակել եվրոպական չափանիշներին, ստեղծել իրավական դաշտ եւ կանոնակարգել իրավահարաբերությունները` քաղաքացիական հասարակության ստեղծման նպատակով: Ելնելով դրանից` մենք կարող ենք խոսել պառլամենտարիզմի զարգացման այնպիսի միտումներից, ինչպես ռեալ ձգտումը դեպի եվրոպական ինտեգրում եւ ժողովրդավարական արժեքներ:

Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում մենք դիտարկում ենք ժողովրդավարական գործընթացների եւ հատկապես ժողովրդավարական գործընթացների պրիզմայով: Այդ նպատակով մենք իրականացնում ենք քայլեր` հասարակության համար բաց պառլամենտի ստեղծման ուղղությամբ, պառլամենտի, որ ձգտում է հասարակական համաձայնության, այլ ոչ թե ներքաղաքական դիմակայության:

Պառլամենտը ընտրյալների փակ ակումբ չէ, պառլամենտը իշխանության քաղաքական ինստիտուտ է, որը որոշակի իմաստով հասարակության մոդելն է: Նա պետք է ընդհանրացնի հասարակության բոլոր հիմնական սոցիալական խմբերի գաղափարներըը եւ տեսակետները, արձագանքի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին:

Մեզ ընտրողների տրամադրություններին եւ ամենօրյա հոգսերին տեղյալ լինել, հաշվի առնել նրանց կարծիքն ու առաջարկները մեզ օգնում են արդեն ավանդական դարձած հանդիպումները խորհրդարանում սոցիալական տարբեր խմբերի հետ, ինչպես նաեւ Աժ նախագահին կից խորհուրդների գործունեությունը:

Իրենց օրենսդրական գործունեության մեջ Ազգային ժողովի պատգամավորները կարեւոր տեղ են հատկացնում քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչների հետ համագործակցությանը: Ոչ կառավարական կազմակերպությունները խորհրդարանի խնդրանքով իրականացնում են որոշ օրենսդրական նախաձեռնությունների փորձաքննություն, մասնակցում են ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկումներին:

Հայաստանի Ազգային ժողովում լավ ավանդույթ են դարձել խորհրդարանական լսումները, որոնց ժամանակ օրենքի նախագիծը ենթարկվում է լրջագույն մասնագիտական փորձաքննության:

Անկասկած, հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների խորացմամբ խորհրդարանը կատարելագործում է օրինաստեղծ գործունեության մեթոդները:

Հարգելի գործընկերներ, միջխորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հանդես գալով` չեմ կարող չխոսել Ազգային ժողովի ներդրումի մասին ԱՊՀ ՄԽՎ-ում: Մշտական հանձնաժողովների կազմում հայ պատգամավորները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել կարեւորագույն մոդելային օրենսդրական ակտերի մշակման մեջ, ՄԽՎ-ի տնտեսության ու ֆինանսների հանձնաժողովը ամենասկզբից` հազար ինը հարյուր իննսուներեքից գլխավորել են հայ պատգամավորները: Այդ հանձնաժողովի ընդունած երեսուն օրենքներից շատերը մշակվել են Ազգային ժողովում, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ մշակվել եւ գործում են միջազգային նորմատիվ-իրավական ակտեր, որ կանոնակարգում են ընտրական գործընթացը:

Ազգային ժողովը միշտ նպաստում էԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքի այնպիսի կարեւոր ձեւերին, ինչպես արտագնա նիստերը` Երեւանում անցկացվել են ԱՊՀ ՄԽ արտագնա յոթ նիստեր:

Անվտանգության սպառնալիքները ժամանակակից աշխարհում ձեռք են բերում ապասահմանային բնույթ եւ դիմակայել նրանց առանձին պետությունների մակարդակում հնարավոր չէ: Անհրաժեշտ է ջանքերի համատեղում եւ շատ պետությունների գործողությունների համաձայնեցում` համալիր մոտեցումների մշակման համար նոր մարտահրավերներին դիմակայելու համար, որ սպառնում են խաղաղությանն ու կայունությանը:

Համագործակցության երկրների անվտանգության ապահովման համար անգնահատելի դեր է կատարում ԱՊՀ ՄԽՎ-ն: Դրան նպաստում են ոչ մչիայն աշխատանքները ազգային օրենսդրությունների միասնականացման եւ իրավական միասնական դաշտի ստեղծման համար: Միջազգային արդյունավետ համագործակցությանը ծառայում են միջազգային կոնֆերանսները, որ, անկասկած, կարեւոր դեր են կատարում այնպիսի սպառնալիքների դիմակայման ու չեզոքացման համար, ինչպես կազմակերպված հանցավորությունը, զենքի ու զինամթերքների, թմրանյութերի անօրինական վաճառքը, միջազգային ահաբեկչությունը:

Հայաստանի Ազգային ժողովը միշտ ողջունել է ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանսներում մարդկությանը սպառնացող խնդիրների քննարկումը:

Նման կոնֆերանսների անցկացումը արդեն ավանդույթ է դառնում, այդ թվում կարելի է նշել միջազգային գիտագործնական կոնֆերանսը` թմրամոլության ու թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրների շուրջ:

Հայաստանի Ազգային ժողովը, երկրի իրավական դաշտի կատարելագործմանը զուգընթաց, իր գերակայությունն է համարում միջխորհրդարանական կապերի զարգացումը: Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է տարբեր պետությունների խորհրդարանների հետ` ԱՊՀ ՄԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, ՍԾՏՀ ԽՎ-ի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Հայաստանն այսօր երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների հանրաքվեի նախօրեին է, նոր սահմանադրության ընդունումով որոշ փոփոխություններ կլինեն եւ խորհրդարանի կառուցվածքում, որի պատգամավորները հստակ գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայաստանի հետագա ժողովրդավարացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման մեջ:

Ես բոլոր երկրների խորհրդարանականներին հաջողություններ եմ մաղթում իրենց դժվարին աշխատանքում եւ միջխորհրդարանական համագործակցության անշեղ զարգացում»:

Հարցի քննարկմանը մասնակցեցին Ղազախստանի Սենատի նախագահ Նուրտայ Աբիկաեւը, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն, Տաջիկստանի Մաջլիսի նախագահ Սայդուլո Խայրուլոեւը եւ այլք:

Այնուհետեւ նիստի մասնակիցներին տեղեկություններ հաղորդվեցին ԱՊՀ ՄԽՎ դիտորդների առաքելության Ղրղզստանի Հանրապետության նախագահի, Ադրբեջանի Միլի մեջլիսի ընտրությունների մասին: ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ընդունած որոշումները ներկայացրեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՌԴ Պետական Դումայի 100-ամյակի միջոցառումների, Սանկտպետերբուրգյան միջազգային տնտեսական9-րդ ֆորումի մասին հարցերը: ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովը մասնակիցներին ներկայացրեց ԱՊՀ ՄԽՎ-ի 2006-ի աշխատանքային ծրագիրը, քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ-ի ֆինանսավորման խնդիրները: ԱՊՀ ՄԽՎ 26-րդ պլենար նիստի մասնակիցները քննարկեցին նաեւ «Տեղական ինքնակառավարման դերը սահմանային համագործակցության հարցում», «ԱՊՀ անդամ պետությունների տարածքում ահաբեկչական եւ էքստրեմիստական գործողությունների կանխարգելման հարցերին» նվիրված միջազգային սեմինարների արդյունքները:

Պլենար նիստում ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց «Բանկերի սնանկացման մասին» մոդելային օրենքի նոր խմբագրությունը:

ԱՊՀ ՄԽՎ քսանվեցերորդ պլենար նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյանը եւ Գագիկ Մինասյանը պարգեւատրվեցին «Համագործակցության» շքանշանով` արդյունավետ աշխատանքի համար:

ԱՊՀ ՄԽՎ քսանվեցերորդ պլենար նիստի աշխատանքներն ավարտվեցին մամլո ասուլիսով:


18.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա
Նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով Ուկրաինա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նոյեմբերի 21-ին տեղի կունենա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հանդիպումը: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հուշագիր կստորագրեն ՀՀ Ազգային ժողովի եւ Ուկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am