National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.11.2005
Հայ-ալբանական քաղաքական համագործակցությունը զարգացման լավ երաշխիքներ ունի

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին Ալբանիայի նախագահը, խորհրդարանի նախագահը,  վարչապետը:

Ալբանիայի խորհրդարանի նախագահ Ժոզեֆինա Տոպալիի հետ առանձնազրույցի ժամանակ տիկին Տոպալին Աժ նախագահին իրազեկեց 2005-ի հուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանն ընտրել է երկրի նախագահին, երկրի կոալիցիոն կառավարությունը բաղկացած է ընտրություններում առավել ձայներ ստացած չորս կուսակցություններից:Նա կարեւորեց այն փաստը, որ Ալբանիան ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահությունը հանձնում է Հայաստանին եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանը իր նախագահության ընթացքում լուրջ ներդրում կունենա տարածաշրջանին հուզող հարցերի լուծման մեջ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-ալբանական խորհրդարանական կապերի հաստատումը, տարածաշրջանային համագործակցությունը եւ միջազգային կառույցներում փոխգործակցությունը, այցից հետո երկու խորհրդարաններում կստեղծվեն պատգամավորական բարեկամության խմբեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Փոխադարձաբար արժեւորվեցին պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումները, տեղեկատվության ու օրենսդրական փորձի փոխանակումը:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոիսիուն: Հանդիպման առանցքում քաղաքականհարաբերությունների հաստատումն ու զարգացումն էր: Նշվեց, որ գլոբալացվող աշխարհում համագործակցությունը տարբեր ոլորտներում ստեղծում է զարգացման հիմքեր: Երկկողմանիորեն կարեւորվեց քաղաքական կամքի դրսեւորումը, որի առկայությամբ առավել դյուրին են զարգանում առեւտրատնտեսական հարաբերությունները: Պարոն Մոիսիուն Ազգային ժողովի նախագահի այցը որակեց իբրեւ լավ խթան հարաբերությունների զարգացման համար:

Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ալբանական առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Պարոն Բերիշան, որ իր խոսքերով հետաքրքրված է տարածաշրջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հավաստիացրեց, որ աշխարհագրական դիրքը եւ ալբանական օրենսդրությունը շահավետ փոխհարաբերությունների համար բավարար հիմքեր տալիս են, նշվեցին զբոսաշրջության, էներգետիկայի, բնական հարստությունների շահագործման, փոխադարձ ներդրումների հնարավորությունները, քննարկվեցին փոխադարձ այցելությունների եւ բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունները, որի ընթացքում երկու երկրների գործարարները կծանոթանան միմյանց օրենսդրությանն ու տնտեսական հնարավորություններին:


23.11.2005
ՍԾՏՀ ԽՎ 26-րդ նստաշրջանը Տիրանայում
Նոյեմբերի 23-ինԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայի Կոնֆերանսների կենտրոնում բացվեց ՍԾՏՀ ԽՎ 26-րդ նստաշրջանը` Ալբանիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ժոզեֆինա Տոպալիի ելույթով: Տիկին Տոպալին անդրադարձավ ՍԾՏՀ ԽՎ-ի անցած ճանապարհին եւ նշեց անելիքները`  կարեւորելով վեհաժողովի դերը Ս...

23.11.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 26-րդ լիագումար նիստում
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀՀԱՐԳԱՐԺԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔԹույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ողջունել գլխավոր ասամբլեայի մասնակիցներին: Ինձ համար հատկապես հաճելի է մասնակցել ասամբլեային եւ ես ցանկանում եմ իմ շնորհակալություն հայտնել ՍԾ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am