National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հաջողություններ: Ժողովրդավարությունը եւ ազատությունը, համերաշխությունը եւ առաջընթացը հենց այն արժեքներն են, որոնց համար մենք պայքարել ենք եւ կպայքարենք ապագայում, որովհետեւ հենց բաց հասարակությունն եւ ժողովրդավարության իրական զարգացումն են, որ ապահովում են առաջընթաց եւ անվտանգություն, համերաշխություն եւ բարեկեցությունի նչպես ցանկացած երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին կապում է հազարամյա բարեկամությունը: Մեր այցը համընկավ ազատության օրվա տոնակատարության հետ, ակներեւաբար ոչ պատահաբար եւ ես ցանկանում եմ հայկական պատվիրակութան անունից շնորհավորել բոլորիդ եւ ցանկանալ ձեռքբերած հաջողությունների ամրակայում:

Դուք անցել եք հեղափոխության կիրակին, բայց ամեն կիրակիի հաջորդում է երկուշաբթին, իսկ երկուշաբթին ծանր օր է: Այդ իսկ պատճառովանհրաժեշտ է համառ եւ նպատակամետ, նվիրումով կառուցել այն կյանքը, որը ուկրաինացի ժողովրդի իդեալն է, որովհետեւ մարդկանց ակնկալիքներըհասարակական կյանքի բոլոր ոլորտներում մեծ են եւ շարունակում են մնալ այդպիսին: Ժողովրդավարությունը ընտրության իրավունք է եւ ուկրաինացիները մեկ տարի առաջ կատարել են իրենց ընտրությունը:

Ժողովրդավարությունն առաջին հերթին օրենք է, այլ ոչ թե բացառություն, այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք, որպեսզիհաստատվի օրենքի գերակայություն, իսկ խոսքի ազատությունն եւ ազատ շուկայական տնտեսությունը լինեն գերակա ուղղություն մեր պետությունների եւ հասարակությունների զարգացման համար:

Ուկրաինացի ժողովուրւդը իր պատմությամբ ապացուցել է հավատարմությունը ազատության իդեալներին եւ պաշտպանել է դրանք:

Իսկ Մայդանը դարձել է ուկրաինացի ժողովրդի եռանդի եւ քաջության մարմնավորումը, հաստատակամության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում հաստատակամ բարեփոխումների իրականացմանցանկության արտահայտությունը:

Ամենայն բարիք եւ նոր հաջողություններ ձեզ, սիրելի բարեկամներ:

Կեցցե Ուկրաինան եւ ուկրաինացի ժողովուրդը»:


22.11.2005
Ստորագրվեց միջխորհրդարանական համագործակցության հուշագիր
Ուկրաինայի Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին հյուրընկալվեց Կիեւում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ Ուկրաինայում Հայաստա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am