National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
29.11.2005
Կոալիցիայի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ

Նոյեմբերի 27-ին Սահմանադրական փոփոխություւնների հանրաքվեի անցկացումով մեր երկիրը եւ հասարակությունը մտան զարգացման որակապես նոր փուլ, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում եվրոպական չափանիշներին համապատասխան արմատական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար: Դրանց արդյունքները հետզհետե զգալի են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հանրաքվեն կայացած է, քանզի ակնհայտ է, որ նոյեմբերի 27-ի քվեարկության արդյունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են ժողովրդի տրամադրություններին եւ արտահայտում են նրա կամքը:

Ցավոք,որոշ քաղաքական ուժերի կողմից ի սկզբանե փորձ արվեց նսեմացնել սահմանադրական բարեփոխումների նշանակությունը եւ  խեղաթյուրել այդ գործընթացի տրամաբանությունը: Առաջին իսկ օրից նպատակ էր դրված այն բովանդակային քննարկման եւ առարկայական բանավեճից վերածել իշխանություն-ընդդիմություն քաղաքական առճակատման, սրել իրավիճակը, կասկած սերմանել հանրաքվեի դրական ելքի նկատմամբ:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի  շուրջ կոնսեսուսով համատեղ աշխատելուց եւ անմիջական քննարկումներից հրաժարվելը, քարոզարշավի ընթացքում նախագծի բուն բովանդակության տարատեսակ աղավաղումները եւ միտումնավոր տարընթերցումները, բոյկոտի անհասկանալի տրամաբանությամբ ընտրական հանձնաժողովների աշխատանքների մասնակցությունից եւ քվեարկության ընթացքի վերահսկման պարտականությունից հրաժարվելը, գործընթացի տարբեր փուլերում կանխակալ գնահատակներով հանդես գալը, վերջին օրերին հնչող կոչերը ակնհայտ են դարձնում ամեն գնով իշխանության գալու ինքնանպատակ ձգտումը:

Քարոզչության ընթացքի, հանրաքվեի անցկացման հետ կապված գնահատականները կարող են արժանահավատ համարվել եթե դրանք հենվում են բացառապես փաստաթղթերի, համապատասխան կառույցների եւ մեխանիզմների միջոցով կատարված եզրհանգումների վրա: Նման անաչառ եւ իրավասու կառույցների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի միացյալ դիտորդական առաքելության եզրահանգումները հաստատում են, որհանրաքվեն կայացել է, ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ արձանագրված խախտումները չեն կարող ազդել արդյունքների վրա:

Այդուհանդերձ, անընդունելի համարելով պետական կարեւորություն ունեցող նման միջոցառումը ստվերող յուրաքանչյուր դրսեւորում, մենքհամոզված ենք, որ մատնանշված կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ պետք է կատարվի անհրաժեշտ քննություն, արվեն համապատասխան հետեւություններ եւ պատժվեն մեղավորները:

Սիրելի հայրենակիցներ,

Կոչ ենք անում չտրվել երկրի կայունությունը եւ միջազգային հեղինակությունը խաթարելու ինքնանպատակ փորձերին: Մենք պարտավոր ենք հարգել հանրաքվեի ընթացքում մեր քաղաքացիների արտահայտած թեկուզ եւ իրարից տարբերվող բոլոր տեսակետները եւ դատապարտում ենք որեւէ փորձ, որը կարող է բերել հասարակության մեջ հանրաքվեի արդյունքներն ընդունողների եւ չընդունողների, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների ու հակառակորդների ճամբարների առաջացման եւ առճակատման:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Օրինաց երկիր» կուսակցություն

Հայ Հեղափոխական դաշնակցություն




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am