Հունվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարցը կստանա իրավական լուծում:
Նիստին ներկա չեն եղել հանձնաժողովի ընդդիմադիր անդամները: