ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով:
Քննարկմանը հրավիրված են դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարաններից, ներկայացուցիչներ ՀՀ դատախազությունից, Բարձրագույն դատական խորհրդից, ՀՀ փաստաբանների պալատից, իրավապաշտպան կազմակերպություններից, ԱԺ պատգամավորներ: