|
|
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին չունի Հանրապետության նախագահի թեկնածու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսել է իրենց խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
«Այս իրավիճակում բնական է, որ մեր խմբակցությունը եւ մեր խմբակցությունը ներկայացնող ուժերն առաջին հերթին պետք է այդ քննարկումը տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ` հասկանալու նպատակահարմարությունը թեկնածու առաջադրելու եւ, բնականաբար, դիրքորոշումն իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ»,- ասել է Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով` այս պահին չկան հաստատված թեկնածուներ եւ դիրքորոշում առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այս առնչությամբ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան` պատգամավորը բացառել է իշխանության թեկնածուին աջակցելը:
![](photo.php?id=50831&size=small) 25.01.2022 Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Վահագն Հովակիմյան
Հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյ...
![](photo.php?id=50791&size=small) 25.01.2022 Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 25-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00: ...
![](photo.php?id=50619&size=small) 25.01.2022 Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական...
|